News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանի բնակիչը որոշել է իրեն շրջապատող բնությունը փոքր-ինչ փոխել՝ համապատասխանեցնելով ֆենշույի մասին իր պատկերացումներին: Յան Չժիգան անունով չինացին մի քանի աշխատողներ է վարձել, որոնք ճոպաններով բարձրացել են նրա տան հարեւանությամբ գտնվող ժայռի վրա եւ սկսել այն կանաչ ներկել:

Ըստ South China Morning Post-ի, այժմ ժայռը դեղնա-ճերմակ ու կանաչ է: Սակայն ոչ բոլորին է դուր եկել Յան Չժիգանի նախաձեռնությունը: Տեղի բնակիչները վրդովված են եւ դիմել են իշխանություններին:

Newsru-ի փոխանցմամբ, տեսահսկման խցիկները նկարահանել են ժայռը ներկած բանվորներին, եւ տեսագրությունը, հավանաբար, որպես ապացույց կներկայացվի դատարանում:

Սակայն Չժիգանը չի կարծում, որ սխալ բան է արել: «Կարծում եմ՝ ներկելուց հետո ժայռն ավելի գեղեցիկ տեսք ունի: Դրանում ի՞նչ վատ բան կա»,- զարմացել է չինացին: Սակայն շրջանի ղեկավարությունը կարծում է, որ ներկը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին: Դրա հիման վրա էլ կառուցվելու է մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ