News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագ սննդի ռեստորանների McDonald's ցանցն Ավստրալիայում գուրմանների համար նախաճաշի ճաշացանկ է փորձարկում: Ըստ Metro-ի, նոր ճաշացանկն առաջարկում են Բրիսբենի արվարձանում:

Café Breakfast նախաճաշը 11 ավստրալական դոլար արժե եւ ներառում է կարմրացրած հաց, խոզապուխտ, չիպոլատա երշիկ, ձվածեղ, սպանախ, խորոված լոլիկ, կարտոֆիլից նրբաբլիթ եւ սոուս-ռելիշ:

Բացի այդ, Gazeta-ի փոխանցմամբ, McDonald's-ի այցելուներին առաջարկում են հատապտուղներով բելգիական վաֆլի եւ յոգուրտ, ավոկադոյով եգիպտացորենի նրբաբլիթ եւ այլ ուտեստներ:

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք այդ ճաշացանկը հասանելի կլինի Ավստրալիայի մնացած հատվածներում կամ այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ