News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդն աջակցել է ռուս գործարար Գերման Ստերլիգովին, ում նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել։

«Գերման Լվովիչը հաստատվել է հին հայկական Շուշի քաղաքում։ Դրան ի պատասխան՝ հարեւան Ադրբեջանի իշխանությունները պարոն Ստերլիգովի նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում հայտարարեցին եւ նրան ընդգրկեցին սեւ ցուցակում։ 1994թ. Արցախին պարտադրած պատերազմում կրած պարտությունից հետո Բաքուն նմանվել է նեղացած երեխայի, որը ոչ մի կերպ չի կարողանում  համակերպվել Արցախի ժողովրդի կամարտահայտման հետ։ Այդ ժամանակից ի վեր յուրաքանչյուրին, ով կհամարձակվի այցելել անկախ ժողովրդավարական Արցախի Հանրապետություն,  Ադրբեջանի իշխանություններն ընդգրկում են «սեւ ցուցակում» եւ  «պատժում» են մուտքի արգելանքով։

Կասկած է առաջացնում այն, թե որքանով են այդ մարդիկ ցանկանում այցելել Ադրբեջան՝ ագրեսոր երկիր, որն օր օրի ավելի է սրում շփման գծում տիրող իրավիճակը։ Իսկ Արցախում եղել են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ եւ հրավիրված հյուրեր։ Նրանց թվում քիչ չեն համաշխարհային աստղերը՝ Մոնսերատ Կաբալիե, Ալ Բանո, Շառլ Ազնավուր, Լյուբով Կազարնովսկայա եւ շատ ուրիշներ։ Ադրբեջանի տագնապներն ակնհայտ են։ Բաքուն վախենում է, որ աշխարհին հայտնի կդառնա Ղարաբաղում տիրող իրավիճակի իրական պատկերը։ Ադրբեջանի կողմից նման պահվածքը միայն դժգոհություն եւ քննադատություն է առաջ բերում։

Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր աջակցությունն ու համակրանքն է հայտնում Գերման Ստերլիգովին, որը քաջատեղյակ է առաջին քրիստոնյա պետությունը դարձած Հայաստանի եւ Արցախի պատմությանը։

Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդն անտեղի է համարում ռուս գործարար Գերման Ստերլիգովի՝ ԼՂՀ տեղափոխության քաղաքականացումը։ Պարոն Ստերլիգովը բազմիցս նշել է, որ այդ երկիրը գրավում է իրեն։ Ինչպես գիտենք, նա արդեն իր ընտանիքը տեղափոխել է Շուշի եւ նոր բիզնես է հիմնել։ Հարեւան Ադրբեջանում դրա համար նրան հանցագործ են համարում։ Բաքուն Ստերլիգովի նկատմամբ հետախուզում է հայտարարել միայն այն պատճառով, որ նա հիացած է հայերով եւ նրանց հնագույն երկրով։

Ուշագրավ է այն փաստը, որ միջազգային իրավունքի եւ Ինտերպոլի նորմերի համաձայն՝ հետախուզում կարելի է հայտարարել այն անձի նկատմամբ, որը հանցագործություն է գործել եւ թաքնվում է օտար պետության տարածքում, եւ նրա կալանքի  համար խոչընդոտներ կան։ Սակայն Գերման Ստերլիգովի գտնվելու  վայրը բոլորին հայտնի է։ Այսպիսով՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելով՝ Բաքուն ճանաչում է ԼՂՀ-ն որպես օտար տարածք, որի վրա չեն տարածվում Ադրբեջանի իրավասությունները։

Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդը աջակցում է պարոն Ստերլիգովին եւ խաղաղություն ու ամենայն բարիք է մաղթում նրան ու նրա ընտանիքին, որն ընտրել է Լեռնային Ղարաբաղը՝ որպես տուն»,- ասված է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ