News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կրեմլում համոզված են, որ Սիրիայում զինված ուժերի դիրքերին հարվածելու ԱՄՆ պլանները կհանգեցնեն երկրում իրավիճակի հետագա ապակայունացման: Սա բավական արմատական տարաձայնություն է Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ եւ դա բոլորովին գաղտնիք չէ: Այդ տարաձայնությունները երբեք չեն թաքցվել, դրանք ակնհայտ են»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը Վաշինգթոնի պալններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, Կրեմլում «բազմիցս ընդգծել են, որ Սիրիայի ընդդիմությանը տրվող օգնությունը, առավել եւս ֆինանսական ու տեխնիկական միջոցներով, հանգեցնում է այդ երկրում իրավիճակի հետագա ապակայունացման»:

Պեսկովը հավելել է, որ «դա հանգեցնում է նրան, որ, ըստ էության, երկրում ստեղծվում է մի վիճակ, որից կարող են օգտվել ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները: «Որովհետեւ թուլացած ղեկավարությունն այդկերպ կորցնում է «ԻՊ»-ի հետագա տարածմանը հակազդելու իր ներուժը»,-պարզաբանել է Կրմելի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ