News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրության նախագծում որեւէ բան վերջնական չէ, այդ թվում՝ երկփուլ ընտրությունների դրույթը կարող է վերանայվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Խնդիրը մեկն է՝ պերմանենտ ընտրությունների դաշտ չմտնելը, այս դեպքում առաջարկվել է այդ տարբերակը, բայց կարող է լինել այլ տարբերակ, օրինակ՝ Երեւանի ավագանու ընտրություններն են՝ բոնուսային համակարգի կիրառումը: Քանի որ Վենետիկի հանձնաժողովն էլ ասել է, որ կարելի է վերանայել, կարող ենք վերանայել, խնդիրը լուծման կարիք ունի»,-ասաց պատգամավորը:

Նոր սահմանադրությամբ առաջարկվող երկփուլ ընտրությունների դրույթի համաձայն՝ եթե որեւէ ուժ չի հավաքում 50 տոկոսից ավելի ձայն, 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որեւէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում ունենա 50 տոկոսից ավելի մանդատ: Մկրտիչ Մինասյանը չի կարծում, թե  այսպես արհեստականորեն մեծացնում է շատ ձայներ ստացած ուժի դերը: Նա նշեց, որ կարող են երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած ուժերը միավորվել եւ նրանց ձայների քանակը կգերազանցի առաջին տեղը զբաղեցրած ուժի ձայների թիվը:

«Սա դոգմա չէ, եթե կա առողջ քննադատություն, առաջարկ, պատրաստ ենք լսել, նպատակը մեկն է՝ առավել արդյունավետ գործող կառավարման համակարգ ունենալ, եթե կա մտավախություն, պետք է բարձրաձայնել, սահմանադրական իրավունքի մանսագետներն ու փորձագետները կփորձեն պատախանել, մեկնաբանել»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում նոր խմբակցություններ չձեւավորելուն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դրա նպատակը առնետավազքը կանխելն է, այսինքն՝ երբ տվյալ կուսակցությունից պատգամավոր դարձած անձը քաղաքական իրավիճակի պայմաններում մի կուսակացությունից մյուսը չգնա,առնետավազք չլինի:

Անդրադառնալով նախագահին ընտրող ընտրիչներին՝ պատգամավորն ասաց, որ այս հարցը կկարգավորվի օրենքով, կձեւավորվի ընդհանուր մոտեցում: Նա նշեց, որ ընտրիչները կլինեն այնքան, ինչքան պատգամավոր կա Աժ-ում, որպեսզի մարդկանց, համայնքների, ազգաբնակչության շարքերը ներդաշնակորեն հաշվի առնեն:

Վարչապետին անվստահություն հայտնելիս անվանական քվեարկությունը չի կարող խոչընդոտ լինել պատգամավորի համար: Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ կուսակցությունների կողմից ներկայացված անձինք քաղաքական գործիչներ են, ու եթե նրանք պետք է փախչեն պատասխանատվությունից, ապա չեն կարող կոչվել քաղաքական գործիչ:

Վարչապետի թեկնածուին ներկայացնելն էլ, նրա համոզմամբ, ունի ոչ միայն քարոզչական, այլեւ իրավական շերտ: «Առաջին հերթին դա քաղաքական է բայց իրավական շեշտադրում եւս կա, եթե կուսակցությունը հայտարարում է, որ իր վարչապետի թեկնածուն է, բացի քաղաքական վճռից, կա նաեւ իրավական շերտ, մարդիկ պետք է իմանան, որ այդ կուսակցությանը ձայն տալուց ձայն են տալու նաեւ վարչապետին, քաղաքական լուծումը իրավական շերտ ունի»,-ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ