News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի Կիևյան կամրջից  այսօր՝ օգոստոսի 3-ին, ինքնասպանության փորձ կատարած կինը, որը պահանջում էր հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել նրա հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Կինը ոստիկանապետի հետ հեռախոսով զրուցել է ոստիկանությունից, ուր նրան տեղափոխել էին Կիեւյան կամրջից, այն բանից հետո, երբ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կնոջը համոզել էր չնետվել կամրջից:

Ինչի մասին են զրուցել Լուսինեն եւ ոստիկանապետը, եւ որտեղ է այժմ Լուսինեն, ոստիկանությունից չհայտնեցին։

Հիշեցնենք, որ 30-ամյա կինը մի քանի ժամ մնաց կամրջին՝ արգելապատնեշից այն կողմ: Ոստիկանապետը երկար ժամանակ նրան համոզեց ցած չնետվել, ինչից հետո կնոջը դուրս բերեցին մայթ եւ տեղափոխեցին ոստիկանություն: Նշենք, որ կինը կամրջի մոտ էր եկել իր երկու մանկահասակ երեխաների հետ, նա հայտարարում էր, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ պահանջում էր հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ