Օգոստոսի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի «Հաչա» կոչվող սարատեղում «ՈՒԱԶ ԿՈՒԲԱՆԵՑ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: