News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այն, ինչ երիտթուրքերի ռեժիմն արեց ժամանակակից Թուրքիայի արեւելյան հատվածի մեծ մասում բնակվող հայերի դեմ, XX դարի ամենասարսափելի հանցագործություններից է: Այս մասին գրել է սերբական Tepegraf պարբերականը:

«Շատ է խոսվում այն սարսափելի հանցագործությունների մասին, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերը գործել են հայերի դեմ: Իսկ վերջերս Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ արդեն որերորդ անգամ դիվանագիտական սկանդալ բարձրացավ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունները Ցեղասպանություն կոչեց:

Ինչո՞ւ տեղի ունեցավ հանցագործությունը: Մի՞թե ակնհայտ չէ: Օսմանյան կայսրության կառավարող շրջանակներում կային մարդիկ, որոնք ցանկանում էին, որպեսզի հայերն անհետանան իրենց պատմական տարածքներից եւ հնարավոր լինի միատարր թուրքական պետություն ստեղծել (կամ մահմեդական, որովհետեւ հանցագործություններին մասնակցում էին նաեւ քրդերը):

Պաշտոնական Անկարան, իհարկե, պնդում է, որ ժողովրդին արմատախիլ անելու որեւէ պաշտոնական քաղաքականություն չի եղել, պարզապես տեղերում դաժանություններ են գործել օսմանյան սպաները:

Հայոց ցեղասպանությունը լի էր սարսափներով: 1916 թվականի մարտին Էրզրումը գրաված ռուսական զորքերն այնքան ցնցված էին կատարվածով, որ դրան պատասխանեցին օսմանկան բանակի փախչող 3-րդ ստորաբաժանման ոչնչացմամբ:

Շվեդիայի դեսպանը հետեւյալ ուղերձն ուղարկել Ստոքհոլմ. «Հայերի հետապնդումները սարսափելի չափերի է հասնում: Ամեն ինչ մատնանշում է, որ երիտթուրքերը ցանկանում են օգտագործել ընձեռված հնարավորությունը, քանի որ մի շարք պատճառներով համապատասխան միջազգային ճնշում չի ցուցաբերվում նրանց կողմից, որոնցից պետք է վախենալ: Հայկական հարցի լուծման մեթոդները չափազանց պարզ են. դա հայ ժողովրդի ոչնչացումն է»:

Քաղաքակիրթ ամբողջ աշխարհը սկսեց բողոքել եւ օգնություն հավաքել, օգնում եւ փրկում էին՝ որքան կարողանում էին: Սակայն քիչ բան կարելի էր անել՝ հաշվի առնելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի թեժ շրջանում ցամաքային ճանապարհով չէր կարելի Թուրքիա ներխուժել:

Ինչո՞ւ Սերբիայում չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը: Որովհետեւ Սերբիայի Հանրապետությունը չի ճանաչել այն: Բալկանյան երկրները, բացի Հունաստանից, նույն ուղիով են ընթանում:

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը նույնպես պաշոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բրազիլիայում պաշտոնապես գործածում են այդ բառը: Սակայն հարկ է նկատել, որ ամերիկյան 43 նահանգներ առանձնաբար ճանաչել են Ցեղասպանությունը:

Ընդհանուր առմամբ, ներկայում «ցեղասպանություն» բառը միայն 28 երկրներ են գործածում: Իսկ պատմաբանները, բացառությամբ՝ թուրքական, տեղի ունեցածի բնորոշման շուրջ կասկածներ չունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ