«ВКонтакте» սոցցանցը փակել է Instagram-ին արվող հղումները: Օգտատերերն այլեւս հնարավորություն չունեն սեղմել հղումները, որոնք ուղարկվել են անձնական հաղորդագրությունների տեսքով կամ հրապարակվել գրանցված մարդկանց էջերում:
Ըստ Tjournal-ի, նախ սոցցանցի օգտատերերը բողոքել են, որ չեն կարողանում «ВКонтакте»-ից հղումով անցնել Instagram: Սակայն «ВКонтакте»-ի ադմինիստրացիան շտկել է թերությունը: Իսկ հիմա Instagram-ի հղումներն ընդհանրապես ակտիվ չեն:
RG-ի փոխանցմամբ, «ВКонтакте»-ն որոշել է այդ քայլին դիմել սեփական ֆոտոհավելվածի՝ Snapster-ի թողարկումից հետո, որը կայացել է հուլիսի 17-ին: