News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը, որը դատարանի որոշմամբ` երկամսյա ժամկետում իր բնակարանը պետք է հանձնի «Լոկալ դեվելոփերս» ընկերությանը, համաձայն չէ դատարանի որոշման հետ և չի պատրաստվում դուրս գալ իր բնակարանից: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ պատրաստվում  է բողոքարկել դատավճիռը: 

«Դատավորը հերիք չի առաջին դատի ժամանակ ինձ զրկեց գործում փաստաբան ներգրավելու իմ իրավունքից, այս անգամ էլ այնպես արեց, որ չկարողանամ ներկա գտնվել դատավճռին. սկսել էին դատական նիստը և չէին հրավիրել ինձ ներս, ես էլ կարծում էի` այլ դատաքննություն է ընթանում ներսում և սպասում էի իմ հերթին: Մինչև գնացի, դատավորը հօգուտ Մայրապետյանի վճիռը կայացրել էր ու հեռացել: Մի խոսքով, Մայրապետյանն ինչ կա չկա լրիվ առել ա, ամբողջ գործընթացն ապօրինի է:  Այս որոշումը բողոքարկելու եմ Վերաքննիչ դատարան, իրավական ճանապարհով գնալու եմ  մինչև ամենավերջին փուլ:  Ոչ ոք չի ենթարկվելու իրենց վճռին»-ասաց նա` հավելելով, որ արդեն մեծ թվով քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել իրեն,  և եթե փորձեն իր ընտանիքին  սեփական տնից ուժով հեռացնել,  կդիմեն քաղաքացիական անհնազանդությունների:

Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներն իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ շենքում մնացած 22 ընտանիքներից 4-ը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները:

Տպել
Ամենաշատ