News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանի  «Երևանյան ամառ 2015» ծրագրի ընթացքում նախատեսված «Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառման հետաձգման պատճառով ճապոնացի մի խումբ զբոսաշրջիկներ հիասթափված են հեռացել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդիթեր Հարությունյանը, որն ամեն տարի հայկական տարազով ներկայացնում է Հայաստանը Ճապոնիայում անցկացվող միջազգային տուրիստական ցուցահանդեսին։

Վարդիթեր Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իմացել է քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» միջոցառումների ընթացքում անցկացվելիք «Երևան ՏԱՐԱԶֆեստ» երեկոյի մասին և այդ մասին տեղեկացրել իր ճապոնացի գործընկերներին, որոնք էլ որոշել են ճապոնական տարազներով գալ և մասնակցել միջոցառմանը: Սակայն  միջոցառումը չի կայացել, իսկ քաղաքապետարանը նախապես հայտարարություն չի տարածել միջոցառման օրվա փոփոխության մասին:

Վարդիթեր Հարությունյանը պարզաբանումներ ստանալու համար դիմել է քաղաքապետարան, որտեղից էլ նրան պատասխանել են, որ այս օրերին «ֆոստմաժորային իրավիճակ է»,  քաղաքապետարանը զբաղված է Համահայկական խաղերով և որոշել են օգոստոսի 2–ին նախատեսված միջոցառումը տեղափոխել օգոստոսի 5-ին: Իսկ միջոցառման տեղափոխության մասին պատրաստվում էին հայտարարել օգոստոսի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ