News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վարչակազմը Ճապոնիայի կառավարության հետ քննարկում է Wikileaks-ի տեղեկատվությունը, ըստ որի ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է Ճապոնիայի վարչապետին ու ճապոնական ընկերություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս տեղեկությունը՝ լրագրողների հետ զրույցում հաստատել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Երկու երկրների կառավարությունները քննարկում են այդ խնդիրը, բայց ես չեմ մեկնաբանի պնդումները, որոնք արվել են գաղտնի փաստաթղթերի հիման վրա»,-հայտարարել է դիվանագետը:

Թոները հավելել է, որ ԱՄՆ հետախուզական գործունեությունն ուղղված է երկրի ու նրա դաշնակիցների անվտանգությանը, իսկ Ճապոնիան ԱՄՆ գլխավոր դաշնակիցն է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ