News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին պղնձի արժեքը շարունակում է նվազել ԱՄՆ արդյունաբերական սեկտորի թույլ վիճակագրության հիման վրա։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0.11 տոկոսով եւ կազմել 2.34 դոլար մեկ ֆունտի դիմաց։ Երկուշաբթի կայացած սակարկությունների ավարտին Լոնդոնի մետաղի բորսայում պղնձի առաջիկա 3 ամիսների մատակարարումներն էժանացել են 0.19 տոկոսով եւ կազմել 5220 դոլար մեկ տոննայի դիմաց։ Ալյումինի մեկ տոննան էժանացել է 0.37 տոկոսով եւ կազմել 1612 դոլար, ցինկը՝ 0.57 տոկոսով (1905 դոլար), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներդրողները հոռետեսությամբ են վերաբերում ԱՄՆ մատակարարումների ինստիտուտի տվյալներին, որոնց համաձայն՝ ԱՄՆ տնտեսության արդյունաբերության սեկտորի գործնական ակտիվության ինդեքսը հուլիսին նվազել է մինչեւ 52.7 տոկոս։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ այդ ինդեքսը կպահպանի հունիսյան դիրքերը՝ 53.5 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ