Ադրբեջանի Գյանջա քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է տղամարդու սպանությամբ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Երիտասարդների երկու խմբավորումների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով սպանվել է 30-ամյա Նիյամեդդին Զեյնալովը: Գյանջայի բնակիչ 29-ամյա Ջալալ Աբդուլաեւը կրծքավանդակին դանակի հարվածներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Տեղեկատվության համաձայն, ծեծկռտուքից հետո բժիշկներին են դիմել եւս մի քանի անձինք:
Ծեծկռտուքի պատճառը եւ դրա մասնակիցների թիվը դեռեւս հայտնի չեն: Դեպքի առթիվ քաղաքի դատախազությունում քննություն է սկսվել: