Համացանցում հայտնվել է 10 րոպեանոց հոլովակ, որտեղ երեւում է, թե ինչպես են ենթադրաբար բանտի աշխատակիցները ծեծում Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի կալանավորված որդուն՝ Սաադի Քադաֆիին, գրում է Reuters-ը։
Բանտի աշխատակիցները կապում են նրա աչքերը, հարցաքննում նրան եւ ծեծի ենթարկում։
Լիբիայի դատախազությունն այս առթիվ ստուգումներ է իրականացնում։ Դատախազի խոսքով՝ անհրաժեշտ է հետաքննություն վարել բանտարկյալին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը պարզելու համար, գրում է Gazeta-ն։