News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոսկու գինը շարունակում է նվազել դոլարի արժեւորման ֆոնին, որը կապված է ԱՄՆ-ում աշնանը տոկոսադրույքի բարձրացման սպասումների հետ: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5,8 դոլարով կամ 0,53 տոկոսով՝ հասնելով 1083,6 դոլարի՝ մեկ ունցիայի համար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,55 տոկոսով՝ հասնելով 14,44 դոլարի՝ մեկ ունցիայի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ