Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի թուրքական հատվածում՝ Կարսի մարզի Սարիղամիշի գավառում, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Գազի մատակարարումը դադարեցվել է, գրում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ապստամբները պայթեցրել էին Քիրքուք- Յումարթալըք նավթատարի հատվածը, որը Իրաքի Քրդստանի տարածքով Թուրքիային իրաքյան նավթ է մատակարարում։
Իսկ հուլիսի 28-ի գիշերը ապստամբները Թուրքիաի Աղրիի նահանգում՝ Իրանի սահմանից 15 կմ հեռավորության վրա, գազատար էին պայթեցրել։