Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում առնվազն 40 քրիստոնեական գերեզման են պղծել։ Այս մասին ասված է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ։ Հայտարարության տեքստում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մյորթ եւ Մոզել դեպարտամենտում՝ Մեց քաղաքից 30 կմ հեռավորության վրա։ «Երկուշաբթի ոստիկանները Լաբրի համայնքի գերեզմանատանը նկատել են 40 ավերված քրիստոնեական գերեզմաններ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարության տեղեկություններով՝ գերեզմանների խաչերը պոկված են եղել, իսկ տապանաքարերը՝ կոտրված։ Սա այդ դեպարտամենտում 2015թ. ընթացքում գերեզմանապղծության 5-րդ դեպքն է։
Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը դատապարտել է վանդալիզմը եւ կոչ արել պատժել մեղավորներին։