News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կրասնոդարում տղամարդը մի աղջկա սպանելու փորձ է կատարել, բայց չի կարողացել մտադրությունը մինչեւ վերջ իրագործել, որովհետեւ զոհի հետ միասին մնացել է վերելակում, փոխանցում է  «Ինտերֆաքսը։

Կանչի արդյունքում ոստիկանները հասել են դեպքի վայր՝ Չեկիստների փողոցում գտնվող բնակելի տուն։ Պարզվել է, որ շենքում արգելակված վերելակից հուսահատ աղաղակներ եւ աղմուկ է գալիս։ Երբ վերելակը բացվել է, ներսում հայտնաբերել են աղջկան՝ աննշան վնասվածքներով, եւ  31-ամյա տղամարդու, որը զինված է եղել ինքնաշեն խլացուցիչով ատրճանակով։

Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը կենակցում է տուժածի նախկին գործընկերուհու հետ։ Կանանց միջեւ բախում է հասունացել նախկին աշխատավայրում, ինչից հետո ընկերուհին տղամարդուն ցույց է տվել իր մրցակցուհու լուսանկարները թանկարժեք մեքենայի ֆոնին։ Վրեժի նպատակով տղամարդը որոշել է սպանել 25-ամյա աղջկան։

Ենթադրվում է, որ կասկածյալն աղջկա հետեւից մտել է վերելակ եւ ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ, բայց ատրճանակը սարքին չի եղել․ գնդակը կորցրել է արագությունը եւ նշանակալի վնաս չի հասցրել։ Երբ հանցագործը սկսել է վերելակում ծեծել աղջկան, լույսը հանգել է, իսկ վերելակը՝ արգելակվել։

Ձերբակալությունից հետո տղամարդու դեմ գործ են հարուցել սպանության փորձի եւ զենքի անօրինական շրջանառության մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ