News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվել է փաստաբանների խումբ, որի նպատակն է հասարակությանն իրազեկել Սահմանադրական բարեփոխումների թերությունների մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի չորսին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Գեւորգ Գյոզալյանը։

«Խմբի նպատակն է հասարակությանն իրազեկել եւ ցույց տալ Սահմանադրական փոփոխությունների թերությունները։ Մենք ոչ թե պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ, այլ խնդիր ենք դրել՝ արդյոք հասարակությանն անհրաժեշտ են Սահմանադրական բարեփոխումներ, թե ոչ»,- ասաց Գեւորգ Գյոզալյանը։

Փաստաբանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագծում լուրջ թերություններ կան, օրինակ՝ 2-րդ գլխում անձի կրկնակի դատապարտման վերաբերյալ։

«Բերեմ օրինակ. անձի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, իսկ քննիչն էլ վատ է աշխատում, պաշտպանական կողմն էլ այնպես է աշխատում, որ տվյալ անձին արդարացնում են։ Բայց եթե այլ պաշտոնատար անձ եկավ, ապա նա կարող է ապացույցներ ձեռք բերել եւ արդեն իսկ արդարացված մարդուն նորից կանգնեցնել դատարանի առջեւ։ Սահմանադրության նոր փոփոխությամբ՝ այս հարցը կարող է լուծվել միայն քննիչի որոշմամբ։ Սա, իհարկե, լավ է, սակայն այն երկրի համար, որտեղ օբյեկտիվություն կա։ Մինչդեռ մենք խոսում ենք Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ սուբյեկտիվ է»,- ասաց Գեւորգ Գյոզալյանը։

Մնացած թերությունների վերաբերյալ փաստաբանը հրաժարվեց խոսել՝ նշելով, որ առաջիկայում զեկույցի ձեւով հրապարակվելու է փաստաբանների խմբի կատարած հետազոտությունները. «Այնուամենայնիվ, պետք է նշել, որ 2005թ. փոխվեց Սահմանադրություն, հետո Սահմանադրական դատարանի կողմից եղան բազմաթիվ որոշումներ այս կամ այն օրենքի վերաբերյալ։ Եվ այսպես շարունակ, անընդհատ փոփոխություններ են լինում։ Անձամբ ինձ համար այս Սահմանադրությունն օրենսդրություն է հիշեցնում»։

Նշենք, որ հուլիսի տասնհինգին հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-7-րդ գլուխները։ Նոր նախագծով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ