News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 2 հազար հոգու նկատմամբ հաշվեհարդար են իրականացրել Մոսուլ քաղաքում (Նինվեի նահանգ)։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

Սպանվածների մեծամասնությունը նախկին զինծառայողներ են եւ ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաեւ տեղացի պետական պաշտոնյաներ։ Նախկինում հեռուստաալիքը հայտնել էր, որ Մոսուլում ծայրահեղականների ձեռքով զոհվել է 120 մարդ եւ ձերբակալվել՝ 350-ը, որոնք «առավելապես նախկին զինծառայողներ են եւ պետական պաշտոնյաներ, որոնք աշխատում էին նահանգում ընտրություններ կազմակերպող տարբեր կառույցներում», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, իրաքյան զորքը գործնականում առանց պայքարի հանձնել էր անցյալ տարվա հունիսի 10-ին, երբ ԻՊ-ի զինված խմբավորումները հարձակման էին անցել։ Այժմ Մոսուլի ազատագրումը ԻՊ-ի դեմ իրաքյան բանակի եւ ժողովրդական աշխարհազորի սկսած ռազմական գործողության հիմնական  նպատակն է։ Ներկայումս առավել դաժան մարտեր են ընթանում հարեւան՝ Անբար նահանգում․ որտեղ կառավարական ուժերը հարձակվում են շրջանի երկու առանցքային քաղաքի՝ Ռամադի եւ Էլ-Ֆալուջայի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ