Օգոստոսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում իրար են բախվել «ԿամԱԶ» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: