Օգոստոսի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Իջեւան-Երեւան ճանապարհի 84-րդ կմ-ին «Հոնդա ՍՌ-Վ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի աջակողմյան հատվածի կամրջի բետոնե հենասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: