News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Զեյթունում ամուսիններին սպանած եւ իրեն կրակած տղամարդը վարձակալել էր նրանց ավտոտնակը: NEWS.am-ի տեղեկություններով՝ 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով Վրաստանի քաղաքացի է եւ ազգությամբ հայ, ճանաչել է ամուսիններին, վարձակալել էր նրանց ավտոտնակը, որտեղ էլ մեքենաներ էր վերանորոգում:

Դեպքն էլ եղել է «մասնագիտական հողի» վրա ծագած վիճաբանության արդյունքում: Բանն այն է, որ ինչ-որ մեկը եկել է մեքենան վերանորոգելու, սկսել են վիճաբանել, թե լավ չես սարքել, ինչի ես գոռում եւ այլն: Միջադեպին ականատես է լինում նաեւ սպանված տղամարդը, ով եւս միջամտում է: Ու այդպես Տիգրան Մանուկյանը կրակում է տղամարդու ուղղությամբ, եւ երբ կրակոցների ձայները լսելով՝ դուրս է վազում վերջինիս կինը, Տիգրան Մանուկյանը կրակում է նաեւ նրան: Այնուհետեւ, դեպքից ժամեր անց, տեսնելով ոստիկաններին, վերջինս կրակում է նաեւ ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել:

Դեպքի վայրում գտնվող մյուս անձինք դիմում են փախուստի: Պարզվում է նաեւ, որ Տիգրան Մանուկյանի զենքը օրինական է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 29-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում  սպանվել են ամուսիններ՝53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանները, որոնք տեղում մահացել են: Նրանց սպանել էին ավտոտնակի մոտ, որտեղ ապրում են: Սպանված տղամարդն ավտոտնակի հարեւանությամբ ավտոտեխսպասարկման կետ ուներ:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի եւ 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ