News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը՝ հաշվի առնելով նրանց ապրած ժամանակաշրջանն ու դրան բնորոշ տնտեսական համակարգը։ Հետազոտությանը մասնակցել են պատմաբաններ եւ տնտեսագետներ։

Այսպիսով՝ 10-րդ տեղում է Մոնղոլիայի միապետ Չինգիզ խանը։ Նրա ունեցվածքի կոնկրետ գնահատական ամսագիրը չի կարողացել տալ, սակայն նշել է, որ նա շատ հողեր է ունեցել։ Չինգիզ խանից մեկ հորիզոնական բարձր դիրքում է հայտնվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 78.9 մլրդ դոլար։

8-րդ հորիզոնականում է բրետոնացի ասպետ Ալեն Ռուֆուսը, որն ապրել է 2-րդ հազարամյակի սկզբին։ Նրա կարողությունը գնահատվել է 11 հազար ֆունտ, ինչն այսօրվա փոխարժեքով կազմում է 194 մլրդ դոլար, փոխանցում է «Արգումենտի ի ֆակտի»-ն։

7-րդ եւ 6-րրդ հորիզոնականներում հայտնվել են ամերիկացի արդյունաբերողներ Standard Oil-ի հիմնադիր Ջոն Ռոքֆելերն ու US Steel ընկերության սեփականատեր Էնդրյու Քարնեգին (համապատասխանաբար 341 եւ 372 մլրդ դոլար)։

Լավագույն հնգյակը եզրափակում է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը այն հաշվարկի հիման վրա, որ նա ղեկավարում էր պետությունը, որին բաժին էր հասնում գլոբալ ՀՆԱ-ի 9.6 տոկոսը։ Նույն սկզբունքով առաջնորդվելով՝ վարկանիշային աղյուսյակի հեղինակները 4-րդ հորիզոնականը տվել են հնդիկ կայսր Աքբար Առաջինին (համաշխարհային ՀՆԱ-ի 25 տոկոսը), իսկ 3-րդ պատվավոր հորիզոնականում հայտնվել է չինացի կայսր Շեն Ցզունը (գլոբալ ՀՆԱ-ի 25-30 տոկոսը)։

Երկրորդ տեղում է Հռոմի կայսր Օգոստոս Օկտիավիանոսը, որի կարողությունը ներկային փոխարժեքով գնահատվում է 4.6 տրլն դոլար

Բոլոր ժամանակների ամենահարուստ մարդ է ճանաչվել Մանսա Մուսան, ով իշխում էր Մալիում 13-14-րդ դարերի սահմանագծին։ Այն ժամանակ Մալին աշխարհում ոսկու խոշոր արտադրող էր։ Թեպետ Մուսայի ունեցվածքի հստակ գնահատականներ չկան, հաղորդվում է, որ նա կարող էր ազդել այնպիսի երկրների տնտեսության վրա, ինչպիսին Եգիպտոսն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ