Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի հատակին հայտնաբերել են 85-ամյա Լ. Հ.-ի դին: