News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիսուսի մանուկներ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, ով էլ օրերս նշանակվել է տնօրեն: NEWS.am-ի տեղեկություններով՝ մրցույթին մասնակցելու համար առաջադրվել էին «Հիսուսի մանուկներ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, թմրանյութի գործով 1,5 տարի կալանավորված, այնուհետեւ արդարացված Գագիկ Հարությունյանը եւ նրա տեղակալը:

Գագիկ Հարությունյանը չէր գնացել մրցույթին, նա իրեն ազատելու մասին մարզպետի որոշումները բողոքարկում է դատարանում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Հարությունյանի փաստաբանը՝ Հարություն Հարությունյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի մասնակցել մրցույթին, քանի որ հանձնաժողովի նախագահը Արմավիրի մարզպետն է, ով անձնական խնդիրներ ունի իրենց հետ: Փաստաբանն ասաց, որ մարզպետը անձնական լծակներն է օգտագործում, բայց եթե իրենք չկարողանան Արմավիրում հասնել արդարության, ապա մինչեւ վերջ գնալու են, որեւէ բանով կաշկանդված չեն: «Մարզերում դատավոր դատախազ մարզպետ, բոլորը փոխկապացված են իրար: Դրա համար արդարադատության իրականացմանը ոչ միարժեքորեն ենք մոտենում»,-ասաց փաստաբանը:

Նա նաեւ նշեց, որ այժմ իրենք դատական կարգով բողոքարկում են մարզպետի որոշումները Գագիկ Հարությունյանի ազատման, ու եթե վերջինս վերականգնվի իր աշխատանքում, ապա այդ հաստիքում ընդունված աշխատողի պայմանագիրը կլուծվի:

Հիշեցնենք, որ 2013թ սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։ 1,5 տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել հունվարի 27-ին: Վեց ամիս տեւած քննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ որեւէ ապացույց, ողջամիտ կասկած կամ ենթադրություն չի եղել: Գագիկ Հարությունյանը աշխատում է առողջապահության համակարգում 1986թ, իսկ 1994թ առ այսօր՝ որպես գլխավոր բժիշկ:

Տպել
Ամենաշատ