News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելորուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  հայտարարել է, որ հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններին ընդդիմությունը հաղթանակի շանսեր չունի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան հայտարարությունը նա արել է Բելորուսի պետական ԶԼՄ-ներին իր տված հարցազրույցի ընթացքում։

«Նրանք չափից ավելի հեռացած են ժողովրդից։ Դուք ինքներդ չեք հավատում սեփական հաղթանակին․ ամեն տեղ գրում եք, որ Լուկաշենկոն է հաղթելու։ Նույնիսկ նրանք, ովքեր ցանկանում էին պայքարել իմ դեմ, մտածում են․ «Դե, Լուկաշենկոն է հաղթելու»» , — վստահ է  Բելորուսի նախագահը։

Լուկաշենկոյի խոսքով, այդ ընտրություններում հազիվ թե հաղթի իր  « 1994 թվի նմուշը»։ Բելորուսի նախագահը դա բացատրում է նրանով, որ «իրավիճակը տարբեր է՝ եւ արտաքին, եւ ներքին»։

«Բայց ես հազիվ թե հաղթեի, եթե հիմա լինեի նրանց տեղում, որովհետեւ մարդիկ շատ բան են հասկացել։ Այժմ մարդիկ կորցնելու բան ունեն։ Ոչ ոք չի ուզում ապրել պատերազմող երկրում», — նշել է Լուկաշենկոն՝ խոստանալով ազնիվ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել։

«Ես ասում եմ․ «Ձեռք չտաք, թող ստորագրություններ հավաքեն, որտեղից որ ուզում են»։ Եթե վստահ եք, որ մենք ենք հաղթելու, ինչո՞ւ խնդիրներ ստեղծենք։  Նույնիսկ եթե ինչ-որ տեղ խախտել են կանոնները։ Ես նման ցուցումներ եմ տալիս։ Բոլորը պիտի հավասար պայմաններում լինեն», —ամփոփել է Լուկաշենկոն եւ ավելացրել, որ լրագրողները հնարավորություն կունենան հետեւելու ձայների հաշվարկին եւ լինել տեղամասերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ