News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում օգոստոսի 3-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Շենգավիթ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մարտիրոսյանը հանդիպել է ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքում հաշվառված թվով տասը դատապարտյալների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի նախաձեռնությամբ:

Նարինե Մարտիրոսյանը դատապարտյալներին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, իրականացվող պետական ծրագրերը, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, առկա թափուր աշխատատեղերի նկարագիրը, ինչպես նաեւ ներկաներին է տրամադրել տեղեկատվական բուկլետներ:

ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքի պետ Վարդան Կոստանյանը Կենտրոնի տնօրենին է ներկայացրել դատապարտյալների խնդիրները, մասնավորապես անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից նոր վերադարձած երկու դատապարտյալներին: Վերջիններին առաջարկվել է մասնակցել ուսումնական դասընթացների ՝ հետագայում աշխատանքի տեղավորվելու նպատակով:

Ամփոփելով հանդիպումը ՝ ԱՊԿԲ բաժնի պետի տեղակալ Էդգար Ավագյանը կարեւորել է երկու կառույցների հետագա համագործկացությունը ՝ դատապարտյալների զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու եւ աշխատանքի տեղավորելու համատեքստում:

Տպել
Ամենաշատ