News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում այսօր՝ օգոստոսի 4-ին, երեք դեռահասներ են ձերբակալվել՝ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Լաբրի քաղաքի գերեզմանոցում տեղի ունեցած միջադեպի գործով, որտեղ երեկ մի քանի տասնյակ գերեզմաններ են պղծվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Բրիե Իվ Լե Կլերի դատախազը:

Դատախազը հստակեցրել է, որ ձերբակալվածներից երկուսը 14 եւ 15 տարեկան դեռահասներ են: Նրանք ժամանակավորապես կալանավորվել են՝ խուլիգանության կասկածանքով: Լե Կլերի խոսքով, դեռահասները խոստովանել են հանցանքը՝ իրենց արարքը բացատրելով գոթերի ենթամշակույթին ունեցած հակվածությամբ:

Նրանց հետ 12-ամյա աղջիկ է ձերբակալվել, սակայն նրան միայն հարցաքննել են: Քննիչների տվյալներով, նա չի մտել գերեզմանոցի տարածք եւ չի մասնակցել գերեզմանների պղծմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գերեզմանների պղծման համար դեռահասներին սպառնում է մինչեւ 6 ամսվա բանտարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ