News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով 10 օր տեւած նստացույցը Ազատության հրապարակում  այսօր՝ օգոստոսի 4-ին, դադարեցվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

«Կարելի է ասել, որ նստացույցը հասավ իր նպատակին, քանի որ խնդիրը նորից բարձրացվեց ներքին  կազմակերպչական հարցեր լուծվեցին եւ հետագա գործունեության ուղիներ նախանշվեցին: Այլեւս իմաստ չուներ այս շոգին շարունակել»,-ասաց նա:

Գագիկ Սարուխանյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանը տեղյակ է, որ նստացույցը դադարեցվել է: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն ազատամարտիկներին, որոնք չեն մոռացել իրեն եւ մասնակցել են նստացույցին:

Նշենք, որ նստացույցի օրերին ազատամարտիկները չեն գիշերել Ազատության հրապարակում. հավաքվել են, քննարկումներ անցկացրել եւ գնացել տուն:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

Տպել
Ամենաշատ