News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թաիլանդի 6 խոշոր օդանավակայանները դեկտեմբերի սկզբից ուղեւորներից լրացուցիչ գումար կգանձեն անվտանգության նոր համակարգ տեղադրելու համար։ Լրացուցիչ կգանձվի մոտ 1 դոլար։

Ինչպես հայտնում է «Թաիլանդի օդանավակայաններ» ընկերությունը, լրացուցիչ գումար պետք է վճարեն ինչպես մեկնող, այնպես էլ ժամանող ուղեւորները։ Գանձվող գումարը պետք է ներառված լինի տոմսի արժեքում։ Օդանավակայանում ոչինչ վճարել պետք չի լինի։ Հավաքված գումարը կօգտագործվի անվտանգության նոր էլեկտրոնային համակարգի աշխատանքի ապահովման համար, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ