News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության աշխատակիցները որոնում են երեխաների հորը, որոնց մարմիններն այսօր՝ օգոստոսի 4-ին, հայտնաբերվել էին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակարաններից մեկում: Այս մասին հաղորդում է ՆԳՆ Նիժնի Նովգորոդի մարզային վարչությունից:

«Ոստիկանությունը համալիր օպերատիվ միջոցառումներ է իրականացնում անչափահաս երեխաների 52-ամյա հոր գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

Քննության տվյալներով, ընտանիքը, որտեղ դաստիարակվում էին 6 երեխաներ, ապրում էր Նիժնի Նովգորոդում: Հուլիսի 25-ից երեխաները դադարել են այցելել մանկապարտեզ եւ վերջինիս աշխատակիցներն այդ մասին հայտնել են իրավապահներին: Այսօր՝ օգոստոսի 4-ին բնակարանում հայտնաբերվել են երեխաների մասնատված մարմինները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնակարանում հայտնաբերվել է 6 երեխաների եւ նրանց հղի մոր մասնատված մարմինները:

LifeNews-ի փոխանցմամբ 51-ամյա Օլեգ Բ.-ն, որին կասկածում են երեխաների սպանության մեջ, «Յոթերորդ օրվա քրիստոնյա ադվենտիստների եկեղեցի» կրոնական կազմակերպության անդամ է: Նա իր մոր հետ մի քանի տարի առաջ եղել է Վլադիմիրի մարզում «Յոթերորդ օրվա քրիստոնյա ադվենտիստների եկեղեցու» անդամ, սակայն Օլեբ Բ.-ին հեռացրել են կրոնական համայնքից՝ «մի շնացիր» պատվիրանը խախտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ