2011 թվականին Google ընկերությունը սեփական ավտոմոբիլային ընկերությունն է հիմնել՝ Google Auto անվանումով: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթղթերին:
Արտադրության շրջանակում Google-ն ինքնակառավարման համակարգով մեքենաներ է մշակում: Ընկերությունը ղեկավարում է Քրիս Արմսոնը:
Ըստ Gazeta-ի, փաստաթղթերով հենց Google Auto-ն է բոլոր 23 ավտոմեքենաների արտադրողը, որոնց վրա ինքնակառավարման համակարգ է տեղադրված: Իսկ փաստացի դրանք Lexus RX հիբրիդային ամենագնացներն են: