News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկի ընթացիկ տարվա կիսամյակային գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը շարունակում է պահպանել առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ֆինանսական մի շարք կարեւոր ցուցանիշներով, մասնավորապես, ակտիվներ, պարտավորություններ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ, վարկային ներդրումներ:

Բանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 16%-ով եւ 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 398.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները կազմել են 353.5 մլրդ ՀՀ դրամ` ապահովելով 17%-ի աճ:

Բանկի վարկային ներդրումները մեկ տարվա ընթացքում աճել է 34%-ով եւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 257 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 25%-ով եւ կազմել շուրջ 94 մլրդ ՀՀ դրամ:

Զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 5%-ով, ընդ որում, Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 10.4 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 23.8%-ով, այդ թվում կոմիսիոն եւ այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է շուրջ 12%:

Նշենք, որ հաճախորդների համար սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով Ամերիաբանկը շարունակ ընդլայնում է հեռակառավարման համակարգերից` Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ Բանկինգ,  Ամերիա  Հեռախոսային Բանկինգ,  “Ameria Global Trading” առեւտրային համակարգ, Կանխիկի ստացման եւ մուտքագրման բանկոմատներ, օգտվելու հնարավորությունները: Մասնավորապես, մինչեւ սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են անվճար միանալ Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը: Կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է արագ եւ հարմարավետ լուծումներ հեռակառավարման տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումները հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ բանկինգ, Ամերիա Հեռախոսային բանկինգ համակարգերի միջոցով, ինչպես նաեւ Ամերիաբանկի բանկոմատների եւ պարբերական հանձնարարականների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ