News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան երեք ավիաընկերություններ Զիմբաբվեում ԱՄՆ քաղաքացու կողմից հանրահայտ Սեսիլ առյուծի սպանությունից հետո արգելել են Աֆրիկայից որսորդական ավար տեղափոխել։ American Airlines, Delta Airlines եւ United Airlines ընկերությունները արգելել են որսած առյուծների, ընձառյուծների, փղերի, ռնգեղջյուրների եւ գոմեշների տեղափոխությունը։ Այս կենդանիները մտնում են այսպես կոչված «Աֆրիկայի մեծ հնգյակում»՝ որպես ամենախոշոր եւ դժվար բռնվող որս։

Delta Airlines-ը միակ ամերիկյան ընկերությունն է, որը չվերթներ է իրականացնում դեպի Յոհանեսբուրգ, որը համարվում է դարպաս դեպի Հարավային Աֆրիկա։

Խոշոր ավիաընկերություններն իրենց քայլը բացատրում են այն հանգամանքով, որ Սեսիլի սպանությունը լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում մեծ արձագանք է առաջացրել։

Սեսիլ առյուծը պահպանվում էր Զիմբաբվեի պետության կողմից եւ ընդգրկված էր Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետազոտական ծրագրում։ Անցյալ ամիս նրան մսի կտորով դուրս էին բերել արգելանոցի տարածքից եւ սպանել, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի ուշ պարզվել էր, որ որսորդը ԱՄՆ քաղաքացի, ատամնաբույժ Ուոլթեր Փալմերն է, որին օգնել էին 2 զիմբաբվեացի։ Վերջիններս պետք է դատարանի առջեւ կանգնեն, իսկ ամերիկացին թաքնվում է իրավապահներից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ