News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի հարցով «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր» անվանումով համաձայնեցված փաստաթղթով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները, Գերմանիան եւ Եվրամիությունն իրականում ավելիին հասան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:

Նրա խոսքով, Իրանի միջուկային ծրագրի հարցով գործարքը հասավ հաջողված բանակցությունների առաջնահերթ նպատակներից մեկին: «Ներգրավված բոլոր կողմերը, 12 տարի տեւած խոչընդոտներից հետո, լավագույն դիրքերում հայտնվեցին: Համաձայնագրի համալիր բաղադրիչներն արտացոլում են 21-րդ դարի միջազգային հարաբերությունների ձեւի եւ էության մասին ժամանակակից մտածողության իրականացումը»,- նշեց Վալցենբախը:

Չնայած Իրանի հարցով նոր համաձայնությունը, պրոֆեսորի խոսքով, անհրաժեշտ էր՝ որպես լայն տարածաշրջանում նման ձգտումների խթան, համաձայնագրի խնդիրները շարունակում են մնալ այլ տեղում. ոչ թե միջազգային հարաբերությունների ոլորտում, այլ ներքին քաղաքականության փոքր հարցերում:

«Գործարքի կողմնակիցներն ակնհայտորեն կապեցին պատժամիջոցների աստիճանական չեղարկումն ու հսկայական օգուտները, որոնք տնտեսության ազատականացումը կառաջարկի բարեփոխումների տրամադրված իրանական հասարակության խմբերին, ինչպես նաեւ Արեւմուտքի բիզնես-հանրությանը: Ամեն դեպքում, անցյալի որոշ օրինակներ, կիսաբռնատիրական համակարգերը կարող են միանգամայն հնարամին գտնվել շուկայական ուժերին ավելի պակաս բարենպաստ ուղղությամբ տանելու հարցում»,- ամփոփեց պրոֆեսորը:

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնություն ձեռք բերեցին հուլիսի 14-ին: Բազմամսյա բանակցություններն ավարտվեցին համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում Իրանն ամբողջությամբ կազատվի ավելի վաղ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատճամիջոցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ