News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 3-ին, ժամը 14.30-ին, 34-ամյա Ջիվան Խ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» եւ «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի տարբեր տրամաչափի` 197, «ԴՇԿ» տիպի` 2, մեծ տրամաչափի 3 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով զենք-զինամթերքն իր հետ բերել էր 1990-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Տպել
Ամենաշատ