Համբուրգում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների բունկերում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է NBC News-ը:
Տեղի ունեցածի հետեւանքով, վերջին տվյալներով, տուժել է 38 մարդ: Նշվում է, որ պայթյունի ալիքից կոտրվել են հարեւան յոթհարկանի շենքի ապակիները:
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարում են կրակի ճիրաններում հայտնված շենքը, հաղորդում է Gazeta-ն:
Պայթյունի պատճառները դեռ անհայտ են, բայց հաղորդվում է, որ բունկերն օգտագործվում էր մոտ 100 տոննա եթերային յուղեր պահպանելու համար: