Օգոստոսի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Ռոբերտ Ա.-ի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղ առջեւի ուղեւորի նստելատեղի պաստառի գրպանից հայտնաբերվել է մոտ 3,4 գ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կիսաչոր զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռոբերտ Ա.-ի ուղեւորը՝ 1986 թ. ծնված Հովհաննես Ա.-ն հայտարարել է, որ զանգվածը պատկանում է իրեն, ինքն է դրել ավտոմեքենայի գրպանիկի մեջ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն: