Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, Դրոյի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 19-ամյա Ասպրամ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նա խոստովանել է, որ օգոստոսի 2-ին, ժամը 11.00-ին, Դրոյի փողոցի թիվ 44 հասցեում գործող մթերային խանութից գողացել է 27-ամյա Յուրի Ա.-ի «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն: