News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այս տարվա մարտի 8-ին տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ մարտի 8-ին Երեւանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը դիակ էր հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ էր դարձել, որ մահը վրա էր հասել էլեկտարահարվելու հետեւանքով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելի ուշ մահացած տղամարդու ընկերը ներկայացել էր ոստիկանության բաժին եւ պատմել եղելությունը:

«Բարձրացանք Բյուրական, երկու բաժակ խմանք, հետո գնացինք անտառ, պաստանցի կար, մոտեցանք պաստանցուն: Ինքը մոտեցավ, որ բարձրանա պաստանցու վրա, ձեռը տվեց, ըտենց տոկը խփեց: Նստացրի, տեսա՝ մահացած ա, վերցրինք բերեցինք Երեւան»,- պատմել է ընկերը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ