News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականների ուշադրության կենտրոնում տարիներ շարունակ շնազգիների ընտանիքից նոր տեսակ է եղել, սակայն նրան կարողացել են առանձնացնել ԴՆԹ-ի մանրամասն անալիզից հետո:

Անալիզը ցույց է տվել, որ Աֆրիկայում բնակվող սովորական շնագայլերը Եվրոպայում բնակվող շնագայլերի ցեղակիցը չեն: Այսպիսով, շնազգիների ընտանիքի անդամների թիվը հասել է 36-ի, իսկ նոր հայտնաբերված տեսակն առաջինն է վերջին 150 տարիների ընթացքում: Այն «աֆրիկյան ոսկե գայլ» անվանումն է ստացել:

Ըստ Gismeteo-ի, հետազոտությունն անցկացրել են Սմիթսոնի համալսարանից Կլաուս-Պետեր Քոփֆլին եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանից Ռոբերտ Ուեյնը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ