News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցները համրուկի յոթ շաբաթական ձագին փափուկ խաղալիք է նվիրել մարզումների համար, հաղորդում է ITV-ն: Համրուկի անունը Էդվարդ է՝ ի պատիվ «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմում հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի հերոսի: Կենդանու մայրը այլևս կաթ չունի եւ չի կարող հոգ տանել նրա մասին: Սովորաբար համրուկի ձագերը մկանային համակարգը զարգացնում են մորից բռնվելու միջոցով:

Էդվարդը նման հնարավորություն չունի, դրա համար էլ այգու աշխատակիցները նրան մարզումների համար հատուկ խաղալիք են նվիրել: «Խաղալիք մոր» շնորհիվ Էդվարդը սովորում է ծառեր բարձրանալ: Նա սնվում է վիտամիններով հավելված այծի կաթով:

Այգու աշխատակիցների խոսքով, էդվարդն արդեն իսկական համրուկ է, իսկ իրենք հաճախ ստիպված են լինում սպասել՝ մինչ նա կարթնանա, որպեսզի կերակրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ