News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը թմրամիջոցների ապօրինի յուրացման հերթական դեպքն է բացահայտել:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, հուլիսի 20-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 22-ամյա Հարություն Սիսակյանին եւ 31-ամյա Արթուր Դավթյանին, որոնց մոտ հայտնաբերվել է թմրամիջոց:

Պարզվել է, որ երիտասարդները թմրամիջոցը ձեռք են բերել Գոռ Եղիազարյանից, վերջինս էլ՝ Գեւորգ Խուրշուդյանից: 22-ամյա Գոռը պատմել է, որ Հարությունն է իրեն դիմել, ինքն էլ ընդամենն օգնել է: Գեւորգն էլ իր հերթին ցուցմունք է տվել՝ հաստատելով, որ թմրամիջոցն իրենից են ձեռք բերել:

«Մի հատ երեխա ծանոթ ունեի, կանեփ ուզեց, տվեցի»,- ասել է Գեւորգ Խուրշուդյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարություն Սիսակյանը, Արթուր Դավթյանն ու Գոռ Եղիազարյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Խուրշուդյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ