News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանիայում 1.500 գյուղ է վաճառքի հանվել, որոնք լքվել են կամ մոտ են անհետացման: Դրանցից 120-ն արդեն վաճառքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ունեն, մյուսների փաստաթղթերի նախապատրաստման համար մի քանի ամիս է պետք:

Գյուղերի արժեքը կախված է դրանց կարողությունից, սակայն ավելի քան 70%-ը նորոգման կարիք ունեն:

Լուգոյի Պոնտենովա շրջանում 62 հազար եվրո արժողությամբ գյուղ է վաճառվում՝ 6 շինությամբ, ջրի աղբյուրով եւ 13 հազար քառակուսի մետր տարածքով: Իսկ 14 տնից բաղկացած Էսբլադա գյուղը վաճառվում է 280 հազար եվրոյով՝ սակարկելու հնարավորությամբ:

380 հազար եվրոյով վաճառվում է Սեգովիայում գտնվող Ալամեդա անմարդաբնակ գյուղը: Վերանորոգման կարիք ունեցող շինությունների ընդհանուր մակերեսը 1.800 քառակուսի մետր է:

Ըստ Euromag-ի, այս գյուղերով հետաքրքրված են ինչպես իսպանացիներ, այնպես էլ օտարերկրացիներ: Ամենաշատը դրանք գնում են ամերիկացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները, որոնց գրավում են բերրի հողերը եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ