News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնագետները Սթոունհենջի մերձակայքում պեղումներ են անցկացնում գրեթե 2 ամիս: Բրիտանական Ուիլթշիր կոմսության Ուիլսֆորդ Հենջ տեղանքում՝ Սթոունհենջից 25 կմ հեռավորությամբ, պեղումների ժամանակ 4 հազար տարի առաջ՝ Բրոնզե դարում ապրած դեռահասի կմախք են գտել: Այս տեղանքը Բրոնզե դարի հսկայական համալիրի մաս է համարվում:

Մարմինը հայտնաբերվել է էմբրիոնի դիրքով, դեպի կուրծքը բարձրացրած ոտքերով, խաչված ձեռքերով ու դեպի աջ թեքված գլխով: Հուղարկավորված երեխայի պարանոցին սաթե մանյակ է եղել: Հնագետները հույս ունեն, որ հայտնաբերված կմախքը կօգնի լույս սփռել Սթոունհենջի շուրջ բնակված հնագույն մարդկանց կյանքին:

Ըստ Planet- today-ի, գիտնականները վեց շաբաթ են անցկացրել՝ Ուիլսֆորդ Հենջում եւ Մարդեն Հենջում երկրի ամենամեծ նախապատմական տեղանքի ուսումնասիրության համար, որը կառուցվել է մ.թ.ա. 2400 թվականին:

Բացի ոսկորներից, հնագետները Պյուսի հովտում նաեւ նետի ծայրեր, դանակներ, խեցեգործական իրեր, պղնձե ապարանջաններ, հին հռոմեական կրծքազարդեր եւ այլ իրեր են հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ