News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Գայի 14 հասցեում՝ մասնավոր տարածքում գործող 10 ատրակցիոնները արդեն երկու տարի է` պարտադիր  փորձաքննություն չեն անցել, քանի որ տնօրենը զննությունը համարում է ձեւական:

«Տեխսպասարկումը ո՞րն ա, իրանց փողը որ վերցնեն, է՞դ ա: Ոչ մի զննություն չեն անցկացնում, ընդամենը փող են վերցնում»,- NEWS.am-ի  հետ հեռախոսազրույցում ասաց տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ:

Ինչպես տնօրենը, այնպես էլ ատրակցիոնի աշխատակիցը, որի միջոցով կարողացանք կապ հաստատել տնօրենի հետ, վստահեցրին, որ չնայած պաշտոնապես ատրակցիոնները տեխզննում չեն անցնում,  դրանք անսարք ու վտանգավոր չեն, եւ մշտապես մասնագետի հսկողության տակ են:

«Ես եմ աշխատացնողը, ես ո՞նց կարամ անսարք ատրակցիոն երեխա նստացնեմ: Էս 4 տարի ա ստեղ աշխատում եմ, դեպք չի եղել: Մենք մարդ ունենք, որ շաբաթը մեկ գալիս, ստուգում ա: Որպես տեխնիկ իրան փող ենք տալիս, գալիս ա, ինքը նայում ա մեր ապահավության համար»,-ասաց այգու աշխատակիցը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:

Փորձաքննություն չանցած 10 ատրակցիոնները շահագործվում են «Անառիկ բերդաձոր» ՍՊԸ -ի կողմից։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 3-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հորդորել էր չօգտվել Գայի 14 հասցեում գործող 10 ատրակցիոններից` նշելով, որ դրանք երկու տարի փորձաքննություն չեն անցել։

Թե ինչու մինչեւ այսօր ատրակցիոնների գործունությունը չի դադարեցվել, տեսչությունից պարզվել չհաջողվեց:

Տպել
Ամենաշատ