News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան չպետք է հարձակվի Քրդական բանվորական կուսակցության (PKK) վրա: Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հասցեագրված Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Պիեռ Լորանի նամակում:

Ֆրանսիական Humanite թերթի փոխանցմամբ, Լորանը Ֆրանսիայի ղեկավարին գործողությունների կոչ է անում, որպեսզի Թուրքիան դադարեցնի գործողություններն ընդդեմ PKK-ի եւ վերադառնա նրա հետ բանակցություններին:

«ԱՄՆ-ի ակնհայտ ճնշման տակ, նախագահ Էրդողանը սկսեց հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, բայց դրա հետ մեկտեղ հարվածներ է հասցնում նաեւ Իրաքում եւ Սիրիայում PKK-ի դիրքերին:

Դա խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել 2013 թվականին PKK-ի նախաձեռնությամբ: Նման գործողություններն անընդունելի են եւ պետք է խստորեն դատապարտվեն»,-հայտարարել է Լորանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ