News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարանում այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը:

Գրքում ներկայացված են Օսմանյան Կայսրությունում  հայկական մարմնակրթության ձևավորման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը:

Գիրքը բաղկացած է 12 գլխից, որոնցում ներկայացված է շուրջ 600 լուսանկար: Հայկ Դեմոյանը գրքի ամենահետաքրքիր հատվածն է համարում «Սպորտը և ազգայնական մրցակցությունը» գլուխը, որտեղ գիտական ձևով հիմնավորվում է Մեծ եղեռնը իրականացնելու երիտթուրքերի հոգեբանական նախադրյալները:

Գրքում պատմվում է նաև այն մասին, թե ինչպես են երիտթուրքերը հետևել հայ մարզիկների գործունեությանը և վախեցել, որ նրանք կարող են առաջնորդել հայերին: Այդ իսկ պատճառով էլ նրանք սկաուտական շարժումը համարել են երկրի հիմքը քայքայող շարժում: «Ներքին գործերի նախարար Թալեաթը դիմում է գրել Էնվերին 1914թ.` նշելով, որ համազգեստավոր հայ սկաուտների քայլարշավները երկրին սպառնացող վտանգ են, ուստի նրանցով պետք է զբաղվի Պատերազմի նախարարությունը, ոչ թե Ներքին գործերի նախարարությունը»,-պատմեց Հայկ Դեմյանը:

Գրքի հեղինակ Հայկ Դեմոյանը նշեց, որ գիրքը հրատարակելուն ու ցուցահանդեսն իրականացնելուն աջակցել են օսմանյան մարզիկ ու լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքի անդամները, որոնց  ինքը հանդիպել է Ֆրանսիայում: Նրանք որոշել են իրենց ամբողջ հավաքածուն նվիրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը, որն իր խոսքում նշեց, որ սա պատմական առաջին գիրքն է հայկական սպորտի մասին:

Գիրքը դեռևս չի վաճառվում: Մինչև տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ